«Ռոստելեկոմ Հայաստանը» հայտարարել է վերաբրենդավորման մեկնարկի մասին եւ այսուհետ հանդես կգա նոր՝ OVIO ապրանքանիշով:
OVIO-ի մուտքը շրջադարձային կետ է հանդիսանում ընկերության զարգացման մեջ։ Նոր ինքնությամբ OVIO-ն հավատարիմ է մնում հուսալի եւ որակյալ ծառայություններ մատուցելու եւ նորարարական լուծումներ տրամադրելու իր հանձնառությանը, որի կենտրոնում հաճախորդի գոհունակությունն է:
Նոր ապրանքանիշի մուտքով ընկերությունը դուրս է գալիս հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով եւ մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ, ինչպես նաև սկիզբ է դնում թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձեւավորման գործընթացին։
OVIO-ի նաև Հայաստանում խոշորագույն Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական մեկնարկն է տվել։ Այն միակն է Հայաստանում, որն ունի TIER III սարքավորումների եւ ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներին համապատասխանություն։ Կենտրոնը կբավարարի բիզնեսի եւ պետական կառույցների բազմազան կարիքները եւ կտրամադրի մասշտաբային, անվտանգ եւ արդյունավետ լուծումներ՝ նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: