Apple ընկերության ստեղծած RoomPlan-ով հնարավոր է iPhone-ի կամ iPad-ի LiDAR սկաններով և տեսախցիկով սկանավորել սենյակն ու իրական ժամանակում ստեղծել եռաչափ հատակագիծ:
Հավելվածը թույլ կտա մարդկանց ավելի տրամաբանված որոշումներ կայացնել սենյակների հատակագիծ ստեղծելու կամ կահավորման ժամանակ։

RoomPlan-ը աշխատում է USD կամ USDZ ֆայլերի ձևաչափերով, որոնք ճանաչում են սենյակում յուրաքանչյուր իրի չափերը, օրինակ՝ պատերը կամ պահարանները, ինչպես նաև հայտնաբերված կահույքի տեսակը: Ծրագիրը սկանավորում է նաև կահույքն ու դրա պարամետրերը (օրինակ չափս, ձև, կոորդինատ և այլն): RoomPlan-ը կարողանում է նաև տարբերել հայելիները, դռները, լուսամուտները:

Ծրագրավորողները կարող են այն ներդնել իրենց ծրագրերում: Հատակագիծը հնարավոր է արտահանել դեպի Cinema 4D, AutoCAD և այլ ծրագրեր:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։