Ռոնալդուն ընդամենը կես օրում ավելի քան 14 միլիոն բաժանորդ է հավաքել YouTube-ում

Վերջին լուրերը
Ռոնալդուն ընդամենը կես օրում ավելի քան 14 միլիոն բաժանորդ է հավաքել YouTube-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայտնի ֆուտբոլիստ, «Ալ Նասր»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սեփական YouTube ալիքն է բացել և ընդամենը կես օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 14 միլիոն բաժանորդ:

Ֆուտբոլիստին պատկանող «UR Cristiano» YouTube ալիքում արդեն հայտնվել է 19 տեսանյութ, որոնց մեծ մասը առաջիկա թողարկումների անոնսներ են: 7 տեսանյութ հրապարակվել է Shorts ձևաչափով:

Ֆուտբոլիստի հաշիվը միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել հարթակում և դարձել է YouTube-ում ամենաարագ աճող ալիքը: Վերջին տեսանյութերից մեկում Ռոնալդուն ցույց է տվել, որ ստացել է YouTube-ի ոսկե կոճակ՝ հավանաբար դառնալով առաջին բլոգերը, ով այդքան արագ պարգև է ստացել:

Ըստ ներկայացված թիզերների՝ հայտնի պորտուգալացին պատրաստվում է խոսել ոչ միայն ֆուտբոլի մասին: Տեսանյութերում բարձրացվել են ընտանիքի, առողջության, սննդի, բիզնեսի և մոտիվացիայի թեմաները:

Ռոնալդուի ալիքին ակտիվորեն շարունակում են բաժանորդագրվել: Հոդվածը գրելու պահի դրությամբ նրա լսարանը կազմում է 15,9 միլիոն բաժանորդ:

Ռոնալդուն ընդամենը կես օրում ավելի քան 14 միլիոն բաժանորդ է հավաքել YouTube-ում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները