Ռոբոտ-խոհարարը տեսանյութերով սովորել է ուտելիք պատրաստել

Վերջին լուրերը
Ռոբոտ-խոհարարը տեսանյութերով սովորել է ուտելիք պատրաստել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Քեմբրիջի համալսարանի հետազոտողներին հաջողվել է ռոբոտին սովորեցնել խոհարարական տեսանյութեր դիտել, սովորել դրանցից, իսկ հետո կրկնել ուտեստները։

«Մենք ցանկանում էինք տեսնել՝ կարողանա՞նք սովորեցնել ռոբոտ-խոհարարին այնպես աստիճանաբար, ինչպես սովորում են մարդիկ՝ պարզելով բաղադրիչները և ճաշատեսակի մեջ դրանց համադրությունները»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Գրժեգոժ Սոչացկին:

- Advertisement -
Ռոբոտ-խոհարարը տեսանյութերով սովորել է ուտելիք պատրաստել

Փորձարկելու համար գիտնականները 8 պարզ աղցանի բաղադրատոմսեր են մշակել և տեսագրել, թե ինչպես են դրանք պատրաստում: Այնուհետև նրանք վարժեցրել են ռոբոտին՝ օգտագործելով աշխարհում հասանելի նեյրոնային ցանց, որը ծրագրավորված է նույնականացնելու տարբեր առարկաներ, այդ թվում` աղցաններում օգտագործվող մրգերն ու բանջարեղենը:

Ռոբոտ-խոհարարը վերլուծել է տեսանյութի յուրաքանչյուր կադրը՝ օգտագործելով համակարգչային տեսողության տեխնիկաներ։ Նա կարողացել է բացահայտել ոչ միայն առանձին առարկաներ՝ դանակներն ու բաղադրիչները, այլև ցուցարարի գործողությունները։

Ռոբոտ-խոհարարը տեսանյութերով սովորել է ուտելիք պատրաստել

Բաղադրատոմսերն ու տեսանյութերը վերածվել են վեկտորի, և, օգտագործելով մաթեմատիկական կորելացիաները, ռոբոտը ճանաչել է ցուցադրման և վեկտորի համընկնումները։ Արդյունքում նա կարողացել է որոշել, թե բաղադրատոմսերից որն է օգտագործվել ճաշատեսակների պատրաստման համար։

Ընդհանուր առմամբ, ռոբոտ-խոհարարը դիտել է 16 տեսանյութ և կարողացել է բացահայտել ճիշտ բաղադրատոմսը 93% դեպքերում, սակայն սա դեռ միայն սկիզբն է։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները