Renderforest-ը թողարկել է վեբ կայքեր ստեղծելու AI գործիք

Վերջին լուրերը
Renderforest-ը թողարկել է վեբ կայքեր ստեղծելու AI գործիք
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Renderforest ընկերությունը հայտարարել է նոր գործիքի ստեղծման մասին, որն օգտատերերին հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր՝ պատրաստի բովանդակությամբ և պատկերներով։ Արհեստական ​​ինտելեկտի կողմից նախագծված բոլոր կայքերը լիովին եզակի են և չեն կրկնվում։

«Այսօր թողարկեցինք մեր AI վաբկայքեր ստեղծող գործիքը, որը այսօրվանից հասանելի է մեր միլիոնավոր օգտատերերի համար։ Թիմը բավական երկար մշակեց պրոդուկտը, որպեսզի տա շուկայում տարբերվող որակ ու ստեղծարարություն։

- Advertisement -
Renderforest-ը թողարկել է վեբ կայքեր ստեղծելու AI գործիք

Մեր կայքեր ստեղծող գործիքը թույլ է տալիս ձեզ մի քանի ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ ստեղծել պրոֆեսիոնալ վեբկայքեր` արդեն իսկ կոնտենտով և պրոֆեսիոնալ նկարներով։ Ցանկացած կայք ամբողջովին յուրահատուկ է ու չի կրկնվում։ Այսպիսով սա մեզ համար սկիզբն է արդեն պատրաստի թեմպլետներից տրանսֆորմացիոն անցում դեպի արհեստական բանականության տեխնոլոգիաներ»,- սոցցանցերում գրել է Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը։

Նոր գործիքը փորձարկել կարող եք այստեղ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները