Նիդերլանդների պառլամենտը ընդունել է օրինագիծ, համաձայն որի հեռավար աշխատանքը ճանաչվել է աշխատակցի օրինական իրավունքը, հաղորդում է Bloomberg-ը: Օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է նաև Սենատի հաստատումը:
Կորոնավիրուսի համաճարակից հետո հեռավար աշխատանքը մեծ տարածում գտավ, և նույնիսկ համաճարակային իրավիճակի բարելավումից հետո ոչ բոլոր ընկերություններն են ամբողջովին վերադարձել գրասենյակային ռեժիմի: Հեռավար աշխատանքը պահանջված է աշխատակիցների կողմից, թեև իրավական առումով գործատուն է որոշում աշխատանքի ռեժիմը: Այս օրենքով, Նիդերլանդներում աշխատակիցը ստանում է օրինական իրավունք՝ ինքը ընտրելու հեռավար աշխատելու տարբերակը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։