ՓՄՁ նիստում քննարկվեցին կրկնակի հարկման, ներմուծման և արտահանման գործարքներին վերաբերող կարգավորումներ

Վերջին լուրերը
ՓՄՁ նիստում քննարկվեցին կրկնակի հարկման, ներմուծման և արտահանման գործարքներին վերաբերող կարգավորումներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի հերթական նիստում բարձրաձայնվեցին և քննարկվեցին բիզնես գործունեության ընթացքում առաջ եկող մի քանի խնդիրներ, որոնք օրենսդրական լրամշակումների կարիք ունեն:

Համաձայն այս պահին գործող կարգավորումների՝ ձեռնարկատիրական գործունեության մեջ մատակարար կողմը, որը անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով գործարք է անում, կրում է լրացուցիչ պարտավորություն անուղղակի հարկի՝ ավելացված արժեքի հարկի գծով, և մյուս կողմից այդ անուղղակի հարկը շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտից չի նվազեցվում։ Այստեղ խնդիր է առաջանում, քանի որ գործարքի մյուս կողմ հանդիսացող՝ ստացող կողմի համար, եկամուտ չհամարվելու վերաբերյալ որևէ կարգավորում չկա, ինչը հանգեցնում է տվյալ գործարքի գծով կրկնակի հարկման։

Նիստի շրջանակում քննարկվող մյուս հարցը վերաբերում էր ներմուծման և արտահանման գործարքների ժամանակ արտարժույթի փոխարկման արդյունքները եկամուտ և ծախս համարելու կարգավորումներին։ Համաձայն ներկայումս գործող կարգավորումների՝ եկամուտ և ծախս չեն համարվում վերագնահատման արդյունքները, իսկ արտարժույթի փոխարկման արդյունքների մասով որևէ կարգավորում չկա։ Գործատուների հանրապետական միությունը առաջարկեց հստակեցնել և համակարգել արտարժույթի առք ու վաճառքի գործարքների հարկային հաշվառման կանոնները, նախատեսել արտարժույթի փոխանակման գործարքների առնչությամբ համաչափ հարկային վերաբերմունք։

ՊԵԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ տվյալ ծախսերը կարող են նվազեցվել, և առաջարկեց իրազեկման թերթիկի ձևաչափով տեղեկացնել տնտեսվարողներին մոտեցման վերաբերյալ։ Հայաստանի ներդրումային խորհրդի թիմը գալիք տասնօրյակում հանդիպում կունենա ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների հետ՝ մանրամասն քննարկելու օրենքի ակնկալվող փոփոխությունները:

Մանրամասներին ծանոթացեք մեր ռեպորտաժում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները