Որքա՞ն է միջին ամսական աշխատավարձը մարզերում

Վերջին լուրերը
Որքա՞ն է միջին ամսական աշխատավարձը մարզերում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Հայաստանի մարզերում և Երևանում միջին աշխատավարձերը զգալիորեն տարբերվում են միմյանցից։ Ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են մայրաքաղաքում՝ միջինում 319,889 դրամ, որը երկրի միջին ցուցանիշը գերազանցում է 13.2%-ով։

Երևանից հետո առաջատար դիրքերում է Սյունիքի մարզը՝ 318,469 դրամ միջին աշխատավարձով, ինչը հանրապետական միջինից բարձր է 12.7%-ով։ Հատկանշական է, որ նախորդ՝ երկրորդ եռամսյակում Սյունիքի մարզի միջին աշխատավարձը (349,924 դրամ) գերազանցում էր մայրաքաղաքի ցուցանիշը (309,877 դրամ)։ Նման ցուցանիշը, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում վճարվող համեմատաբար բարձր աշխատավարձով։

Մյուս մարզերում պատկերն էականորեն տարբեր է։ Արարատի մարզում միջին աշխատավարձը կազմում է 214,577 դրամ, Կոտայքում՝ 196,045 դրամ, Տավուշում՝ 197,271 դրամ։ Վայոց Ձորում աշխատավարձի միջին չափը 187,842 դրամ է, Արմավիրում՝ 183,821 դրամ։

Ամենացածր աշխատավարձերը գրանցվել են Գեղարքունիքի և Շիրակի մարզերում՝ համապատասխանաբար 145,208 և 152,904 դրամ։ Այս ցուցանիշները կազմում են հանրապետական միջինի մոտ 51-54%-ը։ Լոռու մարզում միջին աշխատավարձը 163,991 դրամ է, իսկ Արագածոտնում՝ 160,712 դրամ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բոլոր մարզերում արձանագրվել է աշխատավարձերի աճ։ Ամենամեծ աճը գրանցվել է Արագածոտնի մարզում՝ 10%, իսկ ամենափոքրը՝ Տավուշի մարզում՝ 1.3%։ Կոտայքում աշխատավարձերն աճել են 9.3%-ով, Սյունիքում՝ 8.9%-ով, Արարատում՝ 8.2%-ով։

Այս դինամիկան ևս մեկ անգամ վկայում է մարզերում տնտեսական ակտիվության տարբեր մակարդակների մասին և ընդգծում է տարածքային զարգացման անհամաչափությունները։

Որքա՞ն է միջին ամսական աշխատավարձը մարզերում
Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2024թ. հունվար-սեպտեմբերին»
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները