«ՌեԱրմենիա 2.0». ամփոփվել է տարվա գործակցության արդյունքները

Վերջին լուրերը
«ՌեԱրմենիա 2.0». ամփոփվել է տարվա գործակցության արդյունքները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«ռեԱրմենիա» հարթակն արդեն մեկ տարեկան է և հոկտեմբերի 22-ին «ռեԱրմենիա 2.0» միջոցառման ժամանակ ամփոփվել են 1 տարվա գործունեության արդյունքներն ու ապագա անելիքները: Դրանից զատ ներկայացվել է 3 նոր պրոդուկտ:

ռեԱրմենիա

«ռեԱրմենիա»-ն գործակցության հարթակ է աշխարհի հայության համար, որտեղ տարբեր խնդիրներ լուծող նախագծեր են ներկայացվում և ստանում լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներ. գիտելիք, փորձ, կապեր և ֆինանսներ: Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։


1 տարվա ընթացքում հարթակի շուրջ համախմբվել է ավելի քան 3700 մարդ, ներկայացված նախագծերից 29-ը հաջողել են, իսկ Հայաստանի զարգացմանն ուղղված նախագծերի համար հավաքվել է ավելի քանի 287,500,000 ՀՀ դրամ: Ստորագրվել է 8 գործակցության հուշագիր, անցկացվել է 3 ծավալուն դասընթաց: Հիմնադրվել է 2 նախագծերի կառավարման կազմակերպություն և իրականացվեցվել մի շարք մենթորություններ:

«ՌեԱրմենիա 2.0». ամփոփվել է տարվա գործակցության արդյունքները
- Advertisement -
«ՌեԱրմենիա 2.0». ամփոփվել է տարվա գործակցության արդյունքները

Անցնող տարվա ընթացքում «ռեԱրմենիա» թիմը և համայնքն ակտիվորեն աշխատում էին տեխնոլոգիական ու նորարարական լուծումների վրա, որի շնորհիվ ձևավորվել է «Հարթակ՝ որպես ծառայություն» պրոդուկտը (PAAS): Այն առաջարկում է «ռեԱրմենիա» հարթակի ծրագրակազմը տարբեր այլ կազմակերպությունների ու նախաձեռնությունների համար։

Երկրորդ կարևոր պրոդուկտը Կորպորատիվ Բարեգործության գործիքակազմն է՝ ուղղված Հայաստանում նվիրելու կորպորատիվ մշակույթի հզորացմանը։

«ՌեԱրմենիա 2.0». ամփոփվել է տարվա գործակցության արդյունքները

Երրորդ լուծումը «ռեԱրմենիա» նվեր-քարտն է, որը մի կողմից լուծելու է հարազատներին ու գործընկերներին յուրահատուկ ձևով շնորհավորելու խնդիրը, իսկ մյուս կողմից՝ աջակցելու է հարթակում հայտնվող նախագծերին։

Հարթակի տնօրեն Գեւորգ Պողոսյանի խոսքով՝ «ռեԱրմենիա 2.0»-ն ոչ միայն միջոցառում է արված աշխատանքների ու անելիքների մասին, այլ նաեւ համայնքի համար լավ առիթ է շփվելու ու հետագա քայլերը ավելի համակարգված անելու»։

Միջոցառմանը հրավիրված խոսնակները հարթակի թիմի հետ քննարկել է «ռեԱրմենիա» համայնքի պլանները՝ հիմնվելով «ռեԱրմենիա»-ի առաքելության վրա և ելնելով երկրում ստեղծված իրավիճակից ու մարտահրավերից։

«ՌեԱրմենիա 2.0». ամփոփվել է տարվա գործակցության արդյունքները

Քննարկումների թեմաները ներառում են անվտանգային համապարփակ համակարգի հզորացմանն ուղղված նոր՝ «armenianpeace.am» հարթակի ստեղծումը, ինքնաբավ համայնքներ «Արարավան»-ները, «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի էքսպանսիան։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները