reArmenia թվային ֆոնդահայթայթման անվճար դասընթաց

Վերջին լուրերը
reArmenia թվային ֆոնդահայթայթման անվճար դասընթաց
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ reArmenia և AFPA
Տևողություն՝
 2 ամիս
Տեսակ՝
առցանց և լսարանային

Ծրագրի մասին

- Advertisement -
reArmenia թվային ֆոնդահայթայթման անվճար դասընթաց

reArmenia-ի և Association of Fundraising Professionals of Armenia-ի հետ համատեղ սկսում է նոր նախագիծ՝ «reArmenia թվային ֆոնդահայթայթման դասընթաց»։ Նախագիծը նպատակ ունի զինելու պրոյեկտ մենեջերներին և ֆոնդհայթայթման մասնագետներին անհրաժեշտ գործիքներով և բազային հմտություններով՝ պլանավորելու և իրականացնելու հաջողակ թվային ֆոնդահայթայթման արշավներ։

Դասընթացը բաղկացած է երեք հիմնական մասերից՝ ֆոնդհայթայթման հիմունքներ, թվային մարքետինգ և թվային արշավների կառավարում։ Մասնակիցները կսովորեն crowdfunding-ի տարբեր տեսակներ և կստանան խորհուրդ՝ ինչ անել և ինչ չանել արշավներ իրականացնելիս։ Կրթական ծրագիրը մշակված է հատուկ այս դասընթացի համար՝ reArmenia-ի և AFPA-ի հետ համատեղ։

Դասաժամեր՝ 6 ժամ/շաբաթ։

Գինը՝ ավճար՝ ավարտին reArmenia-ին միանալու դեպքում։

Ծրագիր

  • Ֆոնդահայթայթման հիմունքներ
  • Արշավի կառավարում
  • Հաջողակ արշավի բովանդակություն
  • Թվային մարքեթինգի հիմունքներ
  • Հյուր-խոսնակներ
  • “Office hours”

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է, որտեղ բարձրաձայնվում են 14 ոլորտի խնդիրներ կամ առաջարկվում դրանց լուծման ուղիները։ Այստեղ միավորվում են հայության ամենակարևոր չորս ակտիվները՝ գիտելիք, կապեր, մասնագիտական փորձ, նյութական աջակցություն։ «ռեԱրմենիա»-ն՝ որպես նորարարական գործիք, կարող են օգտագործել անհատները, հանրային և մասնավոր կազմակերպությունները։

Ֆոնդահայթայթման մասնագետների հայաստանյան ասոցիացիան (ՖՄՀԱ) ոլորտը զարգացնող տեղական առաջատար կազմակերպություն է։ Ասոցիացիան աշխատում է 4 հիմնական ուղղություններով.

  • Հայաստանում բարեգործության մշակույթի զարգացում,
  • Կարողությունների զարգացում. սեմինարներ և դասընթացներ՝ տեղական և միջազգային մասնագետների ներգրավմամբ,
  • Ֆանդրեյզինգի թեմայով միջազգային ռեսուրսների տեղայնացում (հետազոտություններ, հոդվածներ, գրքեր),
  • Ֆոնդահայթայթման մասնագետների համայնքի ստեղծում։

Դիմելու համար անցե՛ք՝ հղմամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները