Ռալֆ Յիրիկյանը նշանակվել է Ucom-ի գլխավոր տնօրեն

Վերջին լուրերը
Ռալֆ Յիրիկյանը նշանակվել է Ucom-ի գլխավոր տնօրեն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում  կապի և հեռահաղորդակցության ոլորտի Ucom ընկերության Տնօրենների խորհուրդն այսօր հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին: Ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը։

Մինչ այս, 2020թ. ապրիլից ընկերությունը ղեկավարում էր Արա Խաչատրյանը։

- Advertisement -
Ռալֆ Յիրիկյանը նշանակվել է Ucom-ի գլխավոր տնօրեն

«Վստահ ենք, որ Ռալֆ Յիրիկյանի կողմից  «Յուքոմ»-ի  առաջնորդության ստանձնումը պատմական ու նշանակալի իրադարձություն է ընկերության համար: Ռալֆ Յիրիկյանը ոգեշնչող, աշխատասեր և վճռական առաջնորդ է, որը գիտի՝ ինչպես բացահայտել և խթանել աճը: Ավելին՝ Ռալֆը մարդկային անփոխարինելի և կառավարչական բարձր որակներ ունեցող անհատականություն է, որը կարողանում է հեշտությամբ և արագորեն հաղորդակցվել  թիմի անդամների հետ։ Տնօրենների խորհուրդը մեծապես վստահում է Ռալֆ Յիրիկյանի փորձին ու ինստիտուցիոնալ գիտելիքին` երկարաժամկետ հեռանկարում Ucom-ի շարունակական առաջընթացն ապահովելու և շուկայում առաջատարի դիրքը պահպանելու  համար», — ասել է Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը:

Ռալֆ Յիրիկյանը Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը թողել էր 2022թ. հունիսից։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները