Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտի Ucom ընկերության Տնօրենների խորհուրդն այսօր հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին: Ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը։
Մինչ այս, 2020թ. ապրիլից ընկերությունը ղեկավարում էր Արա Խաչատրյանը։
«Վստահ ենք, որ Ռալֆ Յիրիկյանի կողմից «Յուքոմ»-ի առաջնորդության ստանձնումը պատմական ու նշանակալի իրադարձություն է ընկերության համար: Ռալֆ Յիրիկյանը ոգեշնչող, աշխատասեր և վճռական առաջնորդ է, որը գիտի՝ ինչպես բացահայտել և խթանել աճը: Ավելին՝ Ռալֆը մարդկային անփոխարինելի և կառավարչական բարձր որակներ ունեցող անհատականություն է, որը կարողանում է հեշտությամբ և արագորեն հաղորդակցվել թիմի անդամների հետ։ Տնօրենների խորհուրդը մեծապես վստահում է Ռալֆ Յիրիկյանի փորձին ու ինստիտուցիոնալ գիտելիքին` երկարաժամկետ հեռանկարում Ucom-ի շարունակական առաջընթացն ապահովելու և շուկայում առաջատարի դիրքը պահպանելու համար», – ասել է Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը:
Ռալֆ Յիրիկյանը Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը թողել էր 2022թ. հունիսից։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։