Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Երբ՝ մարտի 5-22, ժամը՝ 18:00-20:00
Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 28
Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (ք․ Երևան, Բագրևանդի փ․ 21/1)
Դասընթացի մասին․
«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մեկնարկել է «Ռադիոհաճախային շղթաների նախագծման հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունումը:
Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան․
- Ռադիոհաճախային տիրույթի առանձնահատկություններին և այդ շերտում շղթաների նախագծման հիմնական մարտահրավերներին
- Ռադիոհաճախային տիրույթի պասիվ (հզորության բաժանիչներ, ճյուղավորիչներ, ցիրկուլյատորներ) և ակտիվ (հզորության ուժեղարարներ, հաճախության փոխակերպիչներ) սարքերի կառուցվածքային սխեմաներին և դրանց հաշվարկման մեթոդներին,
- Էլեկտրամագնիսական դաշտի սիմուլացիոն ծրագրերին և դրանց միջոցով ԳԲՀ շղթաների նախագծմանը:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 28-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։