ՀՀ կառավարությունը 2 միլիարդ դրամ հատկացրեց ՏՏ ընկերություններին օժանդակելու ծրագրի համար

Վերջին լուրերը
ՀՀ կառավարությունը 2 միլիարդ դրամ հատկացրեց ՏՏ ընկերություններին օժանդակելու ծրագրի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել 2 միլիարդ դրամ հատկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին աջակցելու նպատակով: Այս գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից և կծառայի ոլորտի առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ծրագրի ֆինանսավորմանը:

Ըստ կառավարության հաշվարկների՝ 2024 թվականին նախատեսվում է ընդհանուր առմամբ 5 միլիարդ դրամի աջակցություն տրամադրել 55 ընկերությունների: 2025 թվականին ծրագիրը կշարունակվի՝ լրացուցիչ 2 միլիարդ դրամի հատկացմամբ:

Ծրագրի առաջին փուլում արդեն իսկ հատկացվել էր 1,5 միլիարդ դրամ, որը բաշխվել է շահառու կազմակերպությունների միջև: Այս նոր՝ 2 միլիարդ դրամի հատկացումը ծրագրի երկրորդ փուլը կլինի:

Կառավարության այս քայլը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում որպես ՏՏ ոլորտի առաջատար և ստեղծել նպաստավոր պայմաններ ոլորտի հետագա զարգացման համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները