«Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» թեմայով #TalkAround

Վերջին լուրերը
«Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» թեմայով #TalkAround
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ BANA Angels
Երբ՝
 հունիսի 29, ժամը՝ 19։30
Որտեղ՝ The Factory innovation hub

Միջոցառման մասին․

- Advertisement -
«Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» թեմայով #TalkAround

BANA Angels-ը կանցկացնի հերթական #TalkAround միջոցառումը՝ «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» թեմայով:

Միջոցառման առաջին մասում BlueQubit-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հրանտ Ղարիբյանը կպատմի քվանտային համակարգիչների վերջին զարգացումների մասին և կներկայացնի ոլորտի խաղացողների (PsiQuantum, IonQ) վերջին նորարարությունները։

Հաջորդիվ տեղի կունենա «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկում, որի շրջանակում Հ Ղարիբյանը և ՀԱՀ-ի դասախոս Հակոբ Ավետիսյանը կխոսեն քվանտային համակարգիչների դարաշրջանի մարտահրավերների և հեռանկարների մասին։

Միջոցառումը տեղի կունենա The Factory ինովացիոն կենտրոնում։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։

Սա BANA Angels-ի թվով 8-րդ #TalkAround ձևաչափով քննարկումն է։ Այս ձևաչափի նպատակն է վերհանել և քննարկել տեխնոլոգիական էկոհամակարգի արդի խնդիրներն ու մարտահրավերները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները