«Kneron» արհեստական ինտելեկտի չիպերի ստարտափը թողարկում է ամենավերջին AI չիպերը, որոնք մարտահրավեր են Nvidia-ի և AMD-ի նման հսկաներին։
Թայվանական այս ընկերությունը, որին աջակցում են չիպերի արտադրության ամերիկյան հսկա Qualcomm և iPhone-ը հավաքող Foxconn ընկերությունները, ներկայացրեց KNEO 330-ը՝ իր երկրորդ սերնդի «edge GPT» սերվերը:
GPT կամ գեներատիվ նախապես պատրաստված տրանսֆորմատորը վերաբերում է AI ալգորիթմներին, որոնք վարժված են հսկայական քանակությամբ տվյալների վրա և ունակ են տեքստ և պատկերներ արտադրել: Որպես օրինակ կարող ենք դիտարկել OpenAI-ի ChatGPT-ին:
Kneron ստարտափ-ի KNEO 330-ն ուղղված է այն ձեռնարկություններին, ովքեր ցանկանում են գործարկել սեփական AI հավելվածները իրենց սեփական տարածքից, այլ ոչ թե հենվել այլուր տեղակայված սերվերների վրա և պատկանել խոշոր ամպային խաղացողներից մեկին:
Բիզնեսները կարող են նաև չցանկանալ իրենց տվյալները փոխանցել երրորդ կողմին՝ իրենց AI գործիքներն օգտագործելու համար: Փոխարենը, Kneron-ի տեխնոլոգիայով ընկերությունները կարող են ստեղծել իրենց սեփական AI հավելվածները՝ օգտագործելով ընկերության սերվերները, որոնք տեղակայված են բիզնեսում:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի տելեգրամյան ալիքին։