Ռուս ներդրողներ Սերգեյ Նեգոդյաևը և Ալեքսանդր Կուրակսինը Նյու Յորքում ստեղծել են 100 միլիոն դոլար արժողությամբ վենչուրային «Prospective Technologies Ventures» (PTV) հիմնադրամը։
Այն ներդրումներ կկատարի ռուսական և արևելյան Եվրոպայի վաղ փուլի B2B ստարտափներում, որոնք կենտրոնացած են համաշխարհային շուկաների վրա:
Հիմնադրամի համար ամենահետաքրքիր ոլորտներից են ծրագրային ապահովման մշակումը, ՏՏ ենթակառուցվածքը, թվային մարքեթինգի ծառայությունները:Հիմնադրամը պատրաստ է դրանցում ներդնել 100 հազարից մինչև 3 միլիոն դոլար։
PTV-ն կօգնի Արևելյան Եվրոպայի նորաստեղծ ընկերություններին մուտք գործել ԱՄՆ շուկա՝ փնտրել առաջին հաճախորդներին և գործարքներ կնքել: Հիմնական նպատակն է մեծացնել ստարտափի հաջող վաճառքի հնարավորությունները երկրում, ասում է Նեգոդյաևը։ Հիմնադրամի պորտֆելի ստարտափների պոտենցիալ հաճախորդներն ու ներդրողները ռուսական արմատներով ամերիկյան կորպորացիաներն են։
Սերգեյ Նեգոդյաևը Ինտերնետ նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի (IIDF) պորտֆելի կառավարման նախկին տնօրենն է։ Ալեքսանդր Կուրակսինը ՎՏԲ-ի արդյունաբերական հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավարն էր և Metric Investment Group-ում ղեկավարում էր ԱՄՆ-ում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքի զարգացման ծրագրերի պորտֆելը: IIDF-ի պորտֆելի նախկին մենեջեր Նիկիտա Յուրիևը դարձել է PTV-ի ներդրումային տնօրեն։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։