Աշխատանքի արտադրողականությունը տնտեսության կարևոր ցուցանիշ է, որը կապված է երկրում տնտեսական աճի, մրցունակության և կենսամակարդակի հետ։ Այն արտացոլում է երկրում արտադրանքի ընդհանուր ծավալը (ՀՆԱ-ով չափված) յուրաքանչյուր աշխատող անձի կամ աշխատած ժամի համար։
Այս ցուցանիշի միջոցով հնարավոր է գնահատել տնտեսական համակարգի արդյունավետությունն ու մարդկային կապիտալի որակը արտադրության գործընթացում։ Այն արտացոլում է նաև նորարարությունների և տեխնոլոգիական ներդրումների ազդեցությունը արտադրության վրա։
Ի տարբերություն առաջատարների՝ մեր տարածաշրջանի երկրները զգալիորեն ցածր արտադրողականություն ունեն։ Ռուսաստանում աշխատող մեկ մարդու հաշվով ՀՆԱ-ն կազմում է 44.3 դոլար, Վրաստանում՝ 29.3, Ադրբեջանում՝ 26.5, իսկ Հայաստանում՝ 25.6 ԱՄՆ դոլար։
2025 թվականի տվյալներով՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության մոդելավորված գնահատումների համաձայն, աշխարհի ամենաբարձր աշխատանքի արտադրողականությամբ երկրների տասնյակը գլխավորում են հետևյալ պետությունները՝ Իռլանդիա (139.1դոլար), Նորվեգիա (123.6), Գայանա (113.9), Դանիա (97.0), Սինգապուր (96.9), Մակաո՝ Չինաստան (92.0), Բելգիա (91.6), Նիդեռլանդներ (90.4), Ավստրիա (90.1) և Շվեդիա (85.7)։