Prelaunch.com-ը ներկայացրել է իր պրոդուկտը Product Hunt-ի նորարարական պրոդուկտների շարքում։
Ստարտափին աջակցելու և ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։
Prelaunch-ը նորարարական արտադրանքների հարթակ է, որտեղ ստեղծողները կարող են աշխատանքների ավելի վաղ մշակման փուլում գտնել իրենց լսարանը և կապ հաստատել նրանց հետ և ավելի լավ հասկանալ նրանց կարիքները:
Այն հնարավորություն է տալիս արտադրողներին փորձարկել իրենց արտադրանքի գաղափարը և վավերացնել այն իրական շուկայում՝ օգտագործելով իրական սպառողների կարծիքներն ու պատկերացումները։
Յուրաքանչյուրն, ով ունի արտադրանքի գաղափար, կարող է պարզապես վավերացնել այն Prelaunch-ի օգնությամբ՝ նույնիսկ չունենալով նախատիպ կամ նախնական ռազմավարություն: Այս հարթակն օգնում է հասկանալ, արդյոք ձեր արտադրանքի գաղափարը Ձեզ ձախողման չի տանի, քանի որ բոլոր նոր ապրանքների թողարկումների 80%-ը ձախողվում են։ Prelaunch AI Idea Validator-ի օգնությամբ հնարավոր է նախապես հասկանալ ռիսկերն ու խուսափել այդ ձախողումներից՝ պարզելով, թե արդյոք կա՞ ձեր արտադրանքի պահանջարկը, որքա՞ն մարդ է պատրաստ վճարել դրա համար և ի՞նչ են մտածում իրական սպառողները դրա մասին:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։