Գիտնականները հայտնում են, որ շուտով սովորական առավոտյան վազքը կթույլատրի երկար ժամանակով լիցքավորել գաջեթների մարտկոցները: Այս հարցում կօգնի Սուրեյի համալսարանի (University of Surrey) աշխատակիցների կողմից մշակված նանոգեներատորը: Սարքն առնվազն 140 անգամ ավելի հզոր է, քան այս ոլորտում նախկինում առաջարկված բոլոր լուծումները, ինչը հեռանկարում կարող է թույլ տալ հրաժարվել արևային վահանակներից՝ բազմաթիվ իրերի և սենսորների լիցքավորման համար:
Այս նանոգեներատորը պատկանում է այսպես կոչված տրիբոէլեկտրական գեներատորների դասին, երբ էներգիան արդյունահանվում է շարժման կամ շփման ընթացքում:
«Նանոգեներատորների երազանքն է որսալ և օգտագործել էներգիան առօրյա շարժումներից, ինչպիսիք են առավոտյան վազքը, մեխանիկական տատանումները, օվկիանոսի ալիքները: Մեր նանոգեներատորի հիմնական նորարարությունն այն է, որ մենք կատարելագործել ենք տեխնոլոգիան՝ օգտագործելով 34 մանրագույն էներգիայի հավաքիչներ լազերային տեխնոլոգիայի օգնությամբ, որը կարող է ընդլայնվել արտադրության համար՝ էներգաարդյունավետությունը հետագայում բարձրացնելու նպատակով», — բացատրում են գյուտարարները, — «Իրոք հետաքրքիր է այն, որ մեր փոքրիկ սարքը՝ էներգիայի հավաքման բարձր խտությամբ, մի օր կարող է հզորությամբ համեմատվել արևային մարտկոցների հետ և կարող է օգտագործվել ցանկացած բան կառավարելու համար՝ սկսած ինքնավար սնուցմամբ սենսորներից մինչև «խելացի տան» համակարգեր, որոնք աշխատում են առանց մարտկոցը փոխարինելու անհրաժեշտության»:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: