Podcastle-ի AI Voices hub-ը արհեստական բանականությամբ ստեղծված ձայների աշխարհի ամենամեծ գրադարանն է, որում օգտագործվել է ընկերության սեփական AI մոդելը։ Այն կոչվում է Asyncflow v1.0: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Podcastle-ի տեխնիկական տնօրեն Արսեն Համբարձումյանը՝ խնդրելով աջակցել պրոդուկտին։
Դրա օգտին քվեարկել հնարավոր է այստեղ։
AI Voices hub-ն առաջարկում է ավելի քան 1000 AI ձայն եւ ծրագրավորողներին հարմար API՝ հեշտ ինտեգրման համար։
Այժմ Podcastle-ի միջոցով հնարավոր է պարզ հրահանգներով ստեղծել անսահմանափակ ձայնային տարբերակներ։ Մոդելը կարող է կրկնօրինակել ձայնը՝ փոխանցելով բոլոր բնութագրերը՝ բարձրություն, ռիթմ, տեմբր, տոնայնություն, շեշտադրություն։ Սա թույլ է տալիս ստեղծել անհատականացված ձայնային տարբերակներ՝ տարբեր տրամադրություններով ու ոճերով։