25.1 C
Yerevan
Wednesday, June 7, 2023

Podcastle-ի նոր գործիքով հնարավոր է ստեղծել սեփական ձայնի թվային պատճենը

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Podcastle-ի նոր գործիքով հնարավոր է ստեղծել սեփական ձայնի թվային պատճենը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Podcastle ստարտափը նոր գործիք է գործարկել, որի օգնությամբ հնարավոր է ստեղծե սեփական ձայնի թվային պատճենը և հեշտությամբ օգտագործել այն աուդիո ստեղծելու համար՝ անմիջապես ստեղնաշարից։

Revoice-ը Podcastle-ի օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծել իրենց ձայնի թվային պատճենը, որն այնուհետև նրանք կարող են օգտագործել աուդիո բովանդակություն ստեղծելու համար՝ պարզապես մուտքագրելով տեքստը տեքստային փաստաթղթում: Ինչպես նշում է ընկերությունը՝ սա տեքստի՝ ձայնի վերածման կատարյալ մակարդակն է։

Գործիքը հնարավորություն է տալիս խնայել ժամանակ խմբագրման մեջ՝ միաժամանակ հնարավորություն տալով փոդքասթերներին էապես ավտոմատացնել բովանդակության ստեղծման կրկնվող, բայց կարևոր մասերը։

Սկսելու համար, օգտատերերին կառաջարկվի ձայնագրել, թե ինչպես են նրանք կարդում 70 տարբեր նախադասություններ։ Ավարտվելուց հետո Podcastle-ի AI-ով աշխատող ալգորիթմը կսկսի աշխատել 24 ժամվա ընթացքում ձայնի թվային պատճենի մշակման և ստեղծման վրա:

Revoice-ը ներկայումս հասանելի է միայն Podcastle Pro-ի օգտատերերի համար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_imgspot_img
spot_img