Plug and Play-ը կատարում է իր առաջին ներդրումը Հայաստանում իրականացված աքսելերացիոն ծրագրի շրջանակում

Վերջին լուրերը
Plug and Play-ը կատարում է իր առաջին ներդրումը Հայաստանում իրականացված աքսելերացիոն ծրագրի շրջանակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Plug and Play գլոբալ ինովացիոն հարթակը հայտարարում է իր առաջին ներդրման մասին Հայաստանում իրականացված առաջին աքսելերացիոն ծրագրից հետո։ Ընտրված ստարտափը՝ ProdMap-ը, Երևանում կայացած  Plug and Play առաջին միջազգային աքսելերատոր ծրագրի մասնակիցներից էր։

ProdMap-ը արհեստական բանականությամբ աշխատող հարթակ է, որը վերափոխում է արտադրանքի մշակման ամբողջ ցիկլը՝ ապահովելով խելացի ավտոմատացում և ինտեգրում։ Այն գործում է որպես հավելում՝ արդեն գոյություն ունեցող համակարգերի վրա, առաջարկելով նոր՝ ինտելեկտուալ շերտ, որը հնարավորություն է տալիս AI գործակալներին ավտոմատացնել արտադրանքի զարգացման առանցքային փուլերը։

Հարթակը միավորում է տարբեր գործիքներից ստացվող տեղեկատվությունը (JIRA, Confluence, GitHub և այլն), ստեղծում է կենտրոնացված գիտելիքների բազա և ապահովում է իրական ժամանակի վերլուծություն, կանխատեսումներ և ռիսկերի կառավարում։

Ներդրումը ProdMap-ում կարևոր քայլ է Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման ճանապարհին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները