Lուսանկարների և տեսանյութերի խմբագրման համար նախատեսված հավելվածներ մշակող Picsart ընկերությունը ներկայացրել է նոր iOS հավելված, որը լուսանկարներն ու պատկերները վերածում է թվային արվեստի։
SketchAI կոչվող հավելվածը թույլ է տալիս օգտատերերին նկարել կամ վերբեռնել գոյություն ունեցող պատկեր և դրա վրա կիրառել տարբեր գեղարվեստական ոճեր:
Հավելվածը բավականին հեշտ է օգտագործել։ Այն պարունակում է մի քանի նախապես ընտրված ոճեր, որոնք կարող են կիրառվել ստեղծագործությունների համար՝ ներառյալ թանաքով նկարչությունը, մատիտով էսքիզը, ինչպես նաև «Դա Վինչի» և «Վան Գոգ» ոճերը:

Պատկերը ուրվագծելուց կամ վերբեռնելուց բացի, օգտատերերը կարող են նաև մակագրել դրանք։
SketchAI-ն առաջարկում է հինգ անվճար ստեղծագործություն: Հավելվածի անսահմանափակ օգտագործման համար պահանջվում է բաժանորդագրություն՝ շաբաթական 5,99 դոլարից մինչև ամսական 17,99 դոլար կամ տարեկան 69,99 դոլար:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։