8.5 C
Yerevan
Wednesday, May 25, 2022

Picsart-ը թարմացրել է բրենդը՝ նոր նվաճման կապացկությամբ

Վերջին լուրերը

Picsart-ը թարմացրել է բրենդը՝ նոր նվաճման կապացկությամբ
Հայկուհի Գրիգորյանhttps://team2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։ Մոռացա, այս օրերի առաքելությամբ էլ՝ Team2B-ի հետ հենց քո բիզնեսն անելը ավելի հեշտ դարձնող։

Picsart-ը՝ նկարներ մշակելու ու ստեղծագործելու խոշորագույն հարթակներից մեկը, հայտարարել է բրենդի թարմացման մասին՝ ներառյալ նոր լոգոն, վիզուալ տարրերն ու պարզեցված ինտերֆեյսը։

Թարմացման առիթը հերթական նվաճումն է. հավելվածում յուրաքանչյուր ամիս կատարվում է ավելի քան 1 մլրդ խմբագրում, և Picsart-ը դարձել է աշխարհի ամենաեկամտաբեր հավելվածներից մեկը՝ նախատեսված հոլովակների և լուսանկարների համար։

Picsart-ը թարմացրել է բրենդը՝ նոր նվաճման կապացկությամբ

«Picsart-ը ոգեշնչում է վիզուալ մշակույթին է՛լ ավելի զանգվածային բնույթ կրել՝ սկսած սոցիալական ցանցերում գրառումների լուսանկարներից մինչև թվային գովազդ․ և նոր բրենդը այդ փոփոխությունների արտահայտումն է», – նշել է Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը։

«Մենք ավելին ենք, քան արվեստի կամ պատկերների առանձին վերցրած տարրեր», – այսպես է խոսել Ավոյանը Picsart բառի մեջ մեծատառ «A»-ի խորհրդանշական փոփոխման մասին։ «Մենք վերացնում ենք երևակայության և արվեստի միջև բոլոր սահմանները աշխարհի գրեթե բոլոր երկրների միլիոնավոր մարդկանց համար»։

Picsart-ը թարմացրել է բրենդը՝ նոր նվաճման կապացկությամբ

Picsart-ի ներքին բրենդ թիմի ղեկավարությամբ՝ կազմակերպությունը գործընկերային հարաբերություններ է հաստատել New Company բրենդային ընկերության հետ՝ մշակելու նոր թարմացումների ու փոփոխությունների տեսլականն ու ստեղծագործական ուղղվածությունը։

Օգտատերերը սկսելու են նոր վիզուալ տարրեր տեսնել հարթակում արդեն իսկ սկսած այս շաբաթվանից։ Ավելին վիզուալ փոփոխությունների ու նորարարությունների մասին ընթերցե՛ք Picsart-ի բլոգում։

Իսկ բիզնես ու ՏՏ ոլորտի այլ նորությունների մասին տեղեկացե՛ք առաջինը How2B-ի Տելեգրամյան ալիքում։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Ամենաընթերցվածները