Apple ընկերությունը ներկայացրել է 2023-ի ամենաթրենդային հավելվածները, որոնք կիրառում են արհեստական բանականությունը՝ այս կամ այն գործիքը գործարկելու համար:
Գեներատիվ արհեստական բանականությամբ աշխատող հավելվածների ցանկը հետևյալն է՝
- ChatGPT
- Canva
- Picsart
- Craft
- Artifact
- Sololearn
- Smartdreams
Ցանկում միանգամից երկու հավելվածներ հայկական են: Առաջինը դրանցից պատկերների խմբագրիչ Picsart-ն է: «Հարթակի մի քանի գործիքներ աշխատում են արհեստական բանականությամբ և կարողանում հանել նկարի ետնապատկերը կամ ոչ ցանկալի օբյեկտները, ստեղծել սթիքերներ ու անիմացված GIF-եր, դարձնել Ձեր նկարները է՛լ ավելի բարձրորակ և այլն»:- նշում են Apple-ում:
Իր կիրառությամբ և թրենդայնությամբ առանձնացնող մյուս հայկական ստարտափն էլ ամենատարբեր ծրագրավորման լեզուներ հեշտ և արագ սովորելու Sololearn հարթակն է: «Sololearn-ում արհեստական բանականությունը կարողանում է նկատել Ձեր կոդի սխալները և օգնություն տրամադրել, երբ այլևս ելք չեք կարողանում գտնել»:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: