Հայկական Picsart-ը համագործակցում է Getty Images-ի հետ՝ մշակելու հատուկ AI մոդել

Վերջին լուրերը
Հայկական Picsart-ը համագործակցում է Getty Images-ի հետ՝ մշակելու հատուկ AI մոդել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Picsart ընկերությունը հայտարարել է, որ համագործակցում է Getty Images-ի հետ՝ մշակելու հատուկ մոդել՝ AI պատկերները իր 150 միլիոն օգտատերերին ներկայացնելու համար, գրում է Techcrunch-ը։

Ընկերությունն ասում է, որ մոդելը պատասխանատու AI պատկերներ կառաջարկի իր օգտատերերին։

- Advertisement -
Հայկական Picsart-ը համագործակցում է Getty Images-ի հետ՝ մշակելու հատուկ AI մոդել

Մոդելը կկառուցվի զրոյից՝ բացառապես Getty Images-ի լիցենզավորված ստեղծագործ բովանդակության վրա:

Ընկերությունը նշում է, որ համագործակցությունը Picsart-ի բաժանորդներին հնարավորություն կտա ստեղծել իրենց յուրահատուկ պատկերները՝ ունենալով ամբողջական կոմերցիոն իրավունքներ:

Օգտատերերը կկարողանան օգտագործել Picsart-ի խմբագրման ցանկացած գործիք՝ ակտիվները ավելացնելու կամ հարմարեցնելու համար:

Techcrunch-ը գրում է, որ ստեղծելով բացառապես լիցենզավորված բովանդակության վրա կառուցված սեփական մոդելը՝ Picsart-ը նախատեսում է իր օգտատերերին հասանելիություն տալ AI-ի անվտանգ ստեղծագործ գործիքներին այն ժամանակ, երբ աշխարհում մտահոգություններ կան AI-ի կողմից ստեղծված պատկերների և հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Picsart’s AI PAIR լաբորատորիան կառուցում է մոդելը: Թիմը մոդելը հասանելի կդարձնի ընկերության սեփական API ծառայությունների միջոցով:

«Picsart-ն առաջարկում է անվերջ հարմարեցման, բովանդակության և խմբագրման գործիքներ ամեն ինչի համար՝ սոցիալական մեդիայի գովազդից մինչև վեբ կայքերի գրաֆիկա, և այս համագործակցությունը AI-ի ստեղծած պատկերները կոմերցիոն օգտագործման հնարավորություն կտա», — ասել է Picsart-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Հովհաննես Ավոյանը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները