Picsart-ն իր խմբագրման գործիքները հասանելի է դարձնում

Վերջին լուրերը
Picsart-ն իր խմբագրման գործիքները հասանելի է դարձնում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Picsart-ը հայտարարել է, որ իր ամենահայտնի խմբագրման գործիքները հասանելի կդարձնի բիզնեսներին և մշակողներին API-ի միջոցով: Ընկերությունը նշում է, որ դա անում է «ստեղծագործության ժողովրդավարացման» իր նպատակն առաջ մղելու համար։

Picsart-ն առաջարկում է թվային ստեղծման և խմբագրման մի շարք գործիքներ, որոնք ուղղված են լուսանկարների և տեսանյութերի խմբագրումն ավելի զվարճալի և մատչելի դարձնել ցանկացող սպառողներին և մասնագետներին։

Ընկերության կարծիքով, քանի որ ամբողջ աշխարհում սպառողները փնտրում են բիզնեսներին հատուկ վիզուալ արտադրանքներ և փորձառություններ, Picsart-ն իր տեխնոլոգիան հասանելի է դարձնում բոլոր չափերի բիզնեսներին:

Բիզնեսներն այժմ կարող են կիրառել Picsart-ի AI-ով աշխատող ստեղծագործական գործիքներն անմիջապես իրենց հարթակներում:

Picsart for Developers-ը մեկնարկում է ութ գործընկերների հետ՝ Photobook, TPS Engage, Clos, Amaze, Make Your Move, The Flat Lay, Etch4U և Smiley: Picscart-ն ասում է, որ այս ընկերությունների հետ ինտեգրումն այժմ ակտիվ է: Առաջիկա ամիսներին ընկերությունը նախատեսում է ավելացնել ավելի շատ գործընկերներ միայն հրավերի հիման վրա:

«Մեր տեսլականն է հզորացնել ստեղծագործողներին ամենուր, և Picsart-ը առաջատար է շուկայում հենց մեր նորարարական AI-ի, լուսանկարների և տեսանյութերի խմբագրման հնարավորություններով: Մեր տեխնոլոգիան API-ների միջոցով ծրագրավորողներին առաջարկելը հետաքրքիր միջոց է, որով մենք կարող ենք աջակցել զարգացող ստեղծողների տնտեսությանը»,- ասվում է Picsart-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի հայտարարության մեջ։ «Թվային ստեղծման արագությունը և հատկապես Gen-Z-ի պահանջները՝ անհատականացնել բովանդակությունը և առանձնանալ մնացածից, նշանակում է, որ ընկերությունները ամենուր պետք է հարմարվեն այս իրողություններին և առաջարկեն ավելի խորը ստեղծագործական փորձ: Մեր API-ը նրանց հնարավորություն է տալիս անել դա»:

Picsart-ը աշխարհի ամենահայտնի կրեատիվ հավելվածներից մեկն է և գտնվում է աշխարհի ամենաշատ ներբեռնվող հավելվածների 20-յակում: Այն, թե ինչպես էր ընկերությունը պլանավորում ընդլայնել իր բիզնեսը վերջին ֆինանսավորման փուլում 130 միլիոն դոլար հավաքելուց հետո, սկսում է ձևավորվել, և API-ն թույլ կտա նրան առաջարկել իր տեխնոլոգիան ծրագրավորողների և բիզնեսների լայն շրջանակին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները