Picsart-ը նվաճել է “Best API Debut 2022” մրցանակը, որի առթիվ նոր` 1 մլն դոլարի արշավ է սկսել

Վերջին լուրերը
Picsart-ը նվաճել է "Best API Debut 2022" մրցանակը, որի առթիվ նոր` 1 մլն դոլարի արշավ է սկսել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Picsart-ի Picsart for Developers API ծրագիրը հաղթել է 2022 API Award մրցանակաբաշխության «Լավագույն API նորամուտ» անվանակարգում, հաղորդում է businesswire.com-ը։

Picsart-ը լավագույն նորամուտի է արժանացել 3 չափանիշներով իր բարձր գնահատականների՝ API ոլորտում նշանակալի ուշադրություն գրավելու, ծրագրավորողների հանրույթում ընդհանուր ճանաչման և օգտագործման և իր ոլորտում նորարարությունների առաջատար լինելու հաշվին։ Մրցանակը կներկայացվի 2022 API Awards Ceremony միջոցառմանը՝ API World-ի շրջանակում, որը ոլորտի խոշորագույն համաժողովն ու ցուցահանդեսն է։

- Advertisement -
Picsart-ը նվաճել է "Best API Debut 2022" մրցանակը, որի առթիվ նոր` 1 մլն դոլարի արշավ է սկսել

Picsart-ն իր Picsart for Developers հարթակը գործարկել էր 2022թ.՝ բիզնեսներին հնարավորություն տալով օգտագործել գրաֆիկական խմբագրման իր առաջատար գործիքները։ Նշելու համար այս մրցանակը, ընկերությունը գործարկել է 1 մլն դոլար սահմանաչափով Picsart Developer Fund-ը՝ թույլ տալով 1000 ծրագրավորողների օգտվել Picsart-ի API-ից 1000 ԱՄՆ դոլարի չափով։ Դիմելու համար ծրագրավորողները կարող են լրացնել հայտ։

Picsart-ն ընդգրկվել է ԱՄՆ-ի ամենաարագ զարգացող ընկերությունների ցանկում

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները