Աննախադեպ ցուցանիշ. ՊԵԿ-ը 2022-ին պետական բյուջե է վերականգնել ավելի քան 23 մլրդ դրամ

Վերջին լուրերը
Աննախադեպ ցուցանիշ. ՊԵԿ-ը 2022-ին պետական բյուջե է վերականգնել ավելի քան 23 մլրդ դրամ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 2022թ. կատարված աշխատանքների արդյունքում աննախադեպ ցուցանիշներ է արձանագրել: Մասնավորապես՝ 2022-ի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ: Այս ոլորտում նման շոշափելի արդյունք արձանագրվել է առաջին անգամ, հայտնում են ՊԵԿ-ից։

Նախորդ տարի՝ 2021 թվականի ընթացքում վերականգնվել է շուրջ 5 մլրդ դրամ, 2020 թվականին՝  շուրջ 2,5 մլրդ դրամ, 2019-ին՝ վերականգնվել է մոտ 5,8 մլրդ դրամ պետությանը պատճառված վնաս։

- Advertisement -
Աննախադեպ ցուցանիշ. ՊԵԿ-ը 2022-ին պետական բյուջե է վերականգնել ավելի քան 23 մլրդ դրամ

ՊԵԿ քննչական վարչությունում քննված քրեական վարույթները վերաբերել են հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում  իրականացրած տնտեսական գործունեության տարբեր ճյուղերին  (ներմուծում-արտահանում, հանքարդյունահանում, ծառայությունների մատուցում, առևտուր, գույքի օտարում, մաքսանենգության դեպքեր և այլն):

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները