ՊԵԿ-ը հրապարակել է առաջին 3 եռամսյակների 1000 խոշոր հարկատուների ցանկը

Վերջին լուրերը
ՊԵԿ-ը հրապարակել է առաջին 3 եռամսյակների 1000 խոշոր հարկատուների ցանկը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը 2022թ. երեք եռամսյակների տվյալների հիման վրա:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։

- Advertisement -
ՊԵԿ-ը հրապարակել է առաջին 3 եռամսյակների 1000 խոշոր հարկատուների ցանկը

Հայաստանում հարկային եկամուտների մասով պատմական ռեկորդ է արձանագրվել։

Ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 129,1 մլրդ դրամ ընդամենը մուտքերով, հաջորդում են «Գազպրոմ Արմենիա»-ն (41.8 մլրդ դրամ) և «Գրանդ Տոբակո»-ն (32.4 մլրդ դրամ): Տասնյակում են նաև «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «ՄՏՍ Հայաստան»-ը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն, «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Ֆլեշ»-ը և «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն:

ՏՏ ընկերություններից ամենաշատ հարկերը վճարել է «Սոֆթ կոնստրակտ»-ը (7.9 մլրդ դրամ), որն ընդհանուր ցանկում 18-րդն է: Բանկային ոլորտում առաջատարը «Ամերիաբանկ»-ն է՝ 6,5 մլրդ դրամ վճարված հարկերով և ընդհանուր ցանկում 20-րդ հորիզոնականով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները