Նոր հարձակումներ հայ Apple-ակիրների վրա

Վերջին լուրերը
Նոր հարձակումներ հայ Apple-ակիրների վրա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Pegasus-ը կրկին Հայաստանում է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր Ֆեյսբուքյան էջում նշել է, որ մարտի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի մի շարք բնակիչներ Apple-ից հաղորդագրություն են ստացել առ այն, որ նրանք «պետական հաքերների հնարավոր զոհեր են»։

Սա նշանակում է, որ Apple-ը «ախտանշաններ» է նկատել, որ հեռախոսը կարող է վարակված լինել Pegasus լրտեսական ծրագրով: Կարող է արված լինել վարակման փորձ, սակայն՝ ոչ վարակում:

- Advertisement -
Նոր հարձակումներ հայ Apple-ակիրների վրա

Նման հաղորդագրություններ Apple-ի կողմից առաջարկվում են արդեն չորրորդ անգամ: Եվ մեծ է հավանականությունը, որ ոչ թե հիմա կա հեռախոսի մեջ այդ ծրագիրը, այլ այն եղել է, օրինակ, աշնանային հարձակման ժամանակ:

Ինչպես նշում է Սամվել Մարտիրոսյանը. «Ամենայն հավանականությամբ սա Ադրբեջանի գործն է։ Անում եմ հետևությունը զոհերի ցանկից և նրանից, որ Ադրբեջանը ապացուցված է որպես ակտիվ կիրառող։ Նաև մեր միջազգային կազմակերպությունների որոշ գործընկերները նույն կարծիքի են։ Հստակ ապացույցներ չկան, և դժվար էլ լինեն, քանի որ վարակումը կատարում է պատվիրատուի ցանկությամբ իսրայելական կազմակերպությունը, դրա համար թելերը կտրվում են»։

Pegasus-ով կարող են վարակվել ինչպես iOS, այնպես էլ Android օպերացիոն համակարգ ունեցող հեռախոսները:

Իսկ վարակումից խուսափելու հնարավոր տարբերակները հետևյալն են.

  • անընդհատ թարմացնել հեռախոսը,
  • հնարավորության և հարմարության դեպքում կիրառել «lockdown mode»-ը,
  • եթե տարօրինակ զանգեր կամ նամակներ եք ստանում, միանգամից վերաթողարկել/restart հեռախոսը:

Pegasus-ը բարձր տեխնոլոգիական լրտեսային համակարգ է՝ ստեղծված իսրայելական NSO Group-ի կողմից: Այն վարակում է բջջային սարքավորումները՝ ամբողջական հասանելիություն ստանալով այդ հեռախոսների տվյալներին, հաղորդագրություններին, զանգերին, էլեկտրոնային նամակներին և գեոլոկացիային: Այն կարող է նաև միացնել Ձեր տեսախցիկը և միկրոֆոնը՝ շրջակայքը նկարահանելու համար, ինչպես նաև հեռավար կերպով կառավարել սարքավորումը:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները