16.1 C
Yerevan
Sunday, September 25, 2022

Օտարերկրացիների համար հայաստանում ապրելու և աշխատելու կարգը պարզեցվել է

Վերջին լուրերը

Օտարերկրացիների համար հայաստանում ապրելու և աշխատելու կարգը պարզեցվել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Օտարերկրացիների համար Հայաստանում աշխատանքի թույլտվությունն առավելապես պարզեցվել ու թվայնացվել է: 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Linkedin-ի իր էջում գրառում է կատարել, ասելով, որ տեղական ու միջազգային ընկերությունների ներկայացուցիչները, ձեռնարկատերերը, ձեռներեցները և օտարերկրյա քաղաքացիներն, ովքեր նպատակ ունեն ապրել և աշխատել Հայաստանում, կարգը պարզեցվել և թվայնացվել է։ 

Բոլոր ցանկացողները, ովքեր ուզում են ապրելու և աշխատելու իրավունք ստանան, պետք է այցելեն հետևյալ կայքը և հետևեն ներկայացված ընթացակարգին։

նշենք, որ Հայաստանում 2022 թվականի առաջին 4 ամսվա ընթացքում ավելի քան 300-ից ավելի օտրարեկրացու տրամադրվել է աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ՝ Workpermit.am կայքի միջոցով դյուրացված կարգով:

հիշեցնենք նաև, որ 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Օտարերկրացիաների մասին» և հարակից օրենքներում փոփոխությունները: 

Ըստ այդմ՝ դյուրացվել է ՀՀ-ում աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման կարգը և թվայնացվել է ամբողջ գործընթացը: Եթե մինչև օրենսդրական փոփոխությունների իրականացումն այդ գործընթացն իրականացվում էր երկու տարբեր վարչական մարմինների կողմից և ամբողջ գործընթացը կարող էր տևել 2 ամիս և ավելի, այժմ  այն իրականացվում է թվայնացված էլեկտրոնային հարթակի միջոցով և ամբողջ գործընթացը տևում է առավելագույնը 30 օր: 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորություններին ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Ամենաընթերցվածները