200 մասնակից, 8 ստարտափ, 5 թեմա և 1 ամբողջ օր Մատենադարանում. Տեղի կունենա Orion Summit 2022-ը

Վերջին լուրերը
200 մասնակից, 8 ստարտափ, 5 թեմա և 1 ամբողջ օր Մատենադարանում. Տեղի կունենա Orion Summit 2022-ը
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Orion Summit 2022-ն այս տարվա առաջին գագաթնաժողովն է, և դրան զուգահեռ, նշվում է նաև Orion Armenia-ի երկրորդ տարեդարձը: Այս տարվա հիմնական նպատակն է շարունակել հայկական ստարտափների էկոսիստեմի հասունացման և աքսելերացիոն զարգացման ուղղությամբ ծրագրերը:

How2B.am-ը զրուցել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանի հետ, ով նշեց, որ այս տարվա առանցքային ուղղվածություններից մեկը՝ էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: 

- Advertisement -
200 մասնակից, 8 ստարտափ, 5 թեմա և 1 ամբողջ օր Մատենադարանում. Տեղի կունենա Orion Summit 2022-ը

«Գագաթնաժողովը կտևի մեկ ամբողջ օր, որի ընթացքում կխոսեն նոր տեխնոլոգիաների, ստարտափների արագ զարգացման և միաեղջյուր դառնալու նպատակների ու ջանքերի մասին: Բացի դա, էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով»,- նշեց Էմմա Առաքելյանը:

Այս տարվա կարգախոսն է՝ «Միաեղջյուրները դիրքավորում են Հայաստանը» (Unicorns positions Armenia):

«Unicorn-ը միջազգային, արագ աճող բարձր արժողությամբ կազմակերպություններ են և այս պարագայում, տեխնոլոգիական նորարությունների մեջ, որոնք նաև ապահովում են որևէ երկրի տեխնոլոգիական զարգացումը, բերում են մեծ գումարներ, նոր աշխատատեղեր և նոր ներդրումներ կազմակերպություններին: Միաեղջյուրների նպատակը, որ դրել ենք անցյալ տարի, մեծ հաջողությամբ առաջ է գնացել: Ընկերությունները հնարավոր ապագա միաեղջյուր դառնալու ճանապարհին մեծ հաջողությունների են հասել: Անցյալ տարի մեր աշխատանքի միջոցով 27 միլիոն դոլարի ներդրում է արվել, այս տարի նախատեսում ենք դրա կրկնապատիկը: Գագաթնաժողովին կմասնակցի ութ ընկերություն»,- ասաց Orion Worldwide Innovations-ի հիմնադիրը:

Նրա խոսքով, ութ ստարտափից հինգը նոր են, երեքը՝ միաղջյուր դառնալու ճանապարհին են: Ընդհանուր առմամբ, երկու հարյուր մասնակից կլինի, ներառյալ խոսնակները, հովանավորները:

«Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցներից Ամերիաբանկը հանդիսանում է որպես Platinum հովանավոր և միանում է Orion Summit 2022-ին»,- ընդգծեց Էմմա Առաքելյանը:

Գագաթնաժողովի այցելուները հնարավորություն կունենան լսելու բանախոսների համաշխարհային առաջատար ընկերություններից՝ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և այլն:

Գագաթնաժողովի 5 գլխավոր թեմաներից մեկը, որպես ստարտափների աճի, հասարակության բարեկեցության ու ապագա միլիոնատերերի «կերտման» խթան, ESOP աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերն են: Դրանք աշխատակիցներին խրախուսելու, ոգևորելու և պարգևատրելու լավագույն լուծումներից են։

«Իրենց զարգացման դեռևս վաղ փուլում հաջող տեխնոլոգիական ստարտափներն աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով և արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։ Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։ Աշխատակիցները, լինելով Հայաստանում, կարող են ունենալ «մայր» ընկերության բաժնետոմսեր կամ դրանց օպցիոններ, հետագայում ընկերության ձեռքբերումների և կլանումների (M&A) կամ հրապարակային թողարկման (IPO) արդյունքում դառնալով միլիոնատերեր»,- նշեց Էմմա Առաքելյանը:

Ի դեպ, տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում կհայտարարվի Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի)՝ որպես համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնության, պաշտոնական մեկնարկի մասին։ 

Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում: Այն կտևի մեկ ամբողջ օր՝ հետևյալ օրակարգով: Տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ և խորհրդատուներ կմասնակցեն 5 պանելային քննարկումների՝ ի լրումն մշակութային ծրագրերի։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները