Որպես օրինակ՝ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը X սոցիալական ցանցում տեղադրել է արհեստական բանականության (AI) կողմից ստեղծված կարճ պատմվածքի հատված՝ ինչը գործիքը գրել է ի պատասխան Ալթմանի հետևյալ հարցմանը․ «Խնդրում եմ գրական պատմություն գրիր AI-ի և վշտի մասին՝ մետանառատիվ ժանրում»:
TechCrunch-ը գրում է, որ Ալթմանը շատ տպավորված է։ Նա ընդգծել է, որ չէր սպասում մոդելից նման արդյունք, և, որ այն շատ ճշգրիտ է փոխանցել պատմվածքի ոճն ու տրամադրությունը։
AI-ը նախկինում չի ցուցադրել գրական տեքստեր գրելու ակնառու կարողություններ: Նրա աշխատանքը հաճախ քննադատության է ենթարկվել խորության, ինքնատիպության և գեղարվեստական տեխնիկայի բացակայության համար: Այնուամենայնիվ, OpenAI-ի վերջին զարգացումները կարող են փոխել այս տեսակետը և տեխնոլոգիան ավելի մոտեցնել որակյալ գրականություն արտադրելուն:
Ալթմանը դեռ չի հստակեցրել, թե երբ կթողարկվի այս մոդելը և հասանելի կդառնա օգտատերերի լայն շրջանակի համար։