OpenAI-ը ներկայացրել է անվճար առցանց դասընթաց միջնակարգ դպրոցի ուսուցիչների համար, որն ընդգրկում է արհեստական բանականության (AI) հիմունքները և կրթության ոլորտում դրա կիրառությունները, հայտնում է TechCrunch-ը։ Դասընթացի մասնակիցները նշում են դրա օգտակարությունը, սակայն որոշ մանկավարժներ անհանգստանում են էթիկական հետևանքներից և տվյալների օգտագործման նկատմամբ վերահսկողության բացակայությունից, որոնք կարող են վստահվել AI-ին:
OpenAI-ը AI-ի վրա հիմնված գործիքներն ինտեգրել է կրթական գործընթացում՝ օգնելով ուսուցիչներին ստեղծել ուսումնական պլան: Ամերիկյան Common Sense Media կազմակերպության հետ համատեղ մշակված այս անվճար առցանց դասընթացը, որը տրամադրում է ուղեցույց և ուսումնական նյութեր երեխաների համար AI-ի օգտագործման վերաբերյալ, բաղկացած է 9 մոդուլից և ընդգրկում է մանկավարժության մեջ AI-ի հիմունքներն ու դրա կիրառումը: Ըստ TechCrunch-ի՝ դասընթացն արդեն իրականացվել է ԱՄՆ տասնյակ դպրոցներում, և մասնակիցների 98%-ը նշել է դրա օգտակարությունը։
Common Sense Media-ի AI ծրագրերի տնօրեն Ռոբի Թորնիի կարծիքով՝ AI-ը փոխակերպում է կրթությունը, և ամբողջ երկրի դպրոցները բախվում են նոր հնարավորությունների ու մարտահրավերների։ Այնուամենայնիվ, որոշ մանկավարժներ թերահավատ են և անհանգստանում են, որ ChatGPT-ի և այլ AI բոտերի օգտագործումը կարող է հանգեցնել բարոյական հետևանքների: Մասնավորապես, նրանք կարծում են, որ գաղտնիության և անվտանգության վերաբերյալ դասընթացի մոդուլներն անհետևողականորեն են կազմվել՝ մասնակցի անձնական տվյալների օգտագործման տեսանկյունից, ինչպես նաև կան դժգոհություններ OpenAI-ի ծառայությունների միջոցով ուսուցիչների ստեղծած բովանդակության վերահսկման վերաբերյալ հստակության բացակայության մասով:
Չնայած OpenAI-ի կրթության մեջ ուժեղ թափով մուտք գործելուն, միևնույն է, այս տեխնոլոգիան դանդաղ է ներխուժում կրթական ոլորտ: Pew Research Center-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ պետական ավագ դպրոցի 12․000 ուսուցիչների քառորդ մասը կարծում է, որ AI գործիքների օգտագործումը կրթությանն ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ, իսկ Rand Corporation-ի հարցումը ցույց է տվել, որ 12․000 մանկավարժների միայն 18%-ն է օգտագործում AI-ն իր դասարաններում:
Հետաքրքիր է այն, որ Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ChatGPT հասանելիություն ունեցող թուրքական ավագ դպրոցի աշակերտները մաթեմատիկայի թեստում ավելի վատ են հանդես եկել, քան մուտք չունեցողները: Մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, որ գերմանացի ուսանողները, ովքեր օգտագործում են AI բոտ, ավելի արագ են գտնում տեղեկատվություն, սակայն ավելի վատ են այն ամփոփում, քան իրենց այն հասակակիցները, որոնք չեն օգտագործում ChatGPT-ից: