OpenAI-ն ներկայացնրել է նոր o3 մոդելները, որոնք փորձարկման փուլում են

Վերջին լուրերը
OpenAI-ն ներկայացնրել է նոր o3 մոդելները, որոնք փորձարկման փուլում են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ն հայտարարել է o3 և o3-mini արհեստական բանականության նոր մոդելների փորձարկման մեկնարկի մասին՝ եզրափակելով ընկերության 12-օրյա տեխնոլոգիական նորարարությունների ներկայայցման շարքը։

Ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի խոսքով՝ o3-mini մոդելի թողարկումը նախատեսվում է հունվարի վերջին, իսկ o3-ի ամբողջական տարբերակը՝ ավելի ուշ։ Նոր մոդելները նախատեսված են բարդ խնդիրների լուծման համար, ներառյալ ծրագրավորման, մաթեմատիկական առաջադրանքների և գիտական ուսումնասիրությունների ոլորտները։

Այս պահին մոդելները ենթարկվում են ներքին անվտանգության փորձարկումների, իսկ OpenAI-ն հրավիրում է արտաքին հետազոտողներին մասնակցել փորձարկումներին մինչև հունվարի 10-ը։ Այս քայլը տեղի է ունենում արհեստական բանականության ոլորտում մրցակցության սրման ֆոնին, որտեղ Google-ը վերջերս ներկայացրեց իր Gemini AI մոդելի երկրորդ սերունդը։

OpenAI-ն o3 մոդելները դիտարկում է որպես նոր քայլ՝ ապագա գործիքների ստեղծման ուղղությամբ, որոնք կարող են աջակցել գիտության և տեխնոլոգիայի առաջընթացին։ Առաջին փորձարկումները ցույց են տալիս, որ մոդելները գերազանցում են իրենց նախորդներին թե ճշգրտության, թե արագագործության առումով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները