OpenAI-ի նոր գործիքը կկարողանա համակարգիչը օգտագործել օգտատիրոջ անունից

Վերջին լուրերը
OpenAI-ի նոր գործիքը կկարողանա համակարգիչը օգտագործել օգտատիրոջ անունից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ը պատրաստվում է ներկայացնել առաջադրանքների ավտոմատացման նոր գործիք, որը կարող է գործողություններ կատարել օգտատիրոջ անունից, օրինակ՝ կոդ գրել կամ ճամփորդություն ամրագրել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործիքը, որը կրում է Operator կոդային անվանումը, հասանելի կլինի ինչպես փորձնական տարբերակով, այնպես էլ ծրագրային ինտերֆեյսով՝ մշակողների համար։

Ներկայումս արհեստական ​​ինտելեկտի մի քանի ծրագրավորողներ զբաղված են ստեղծելով գործակալներ, այսինքն՝ AI ծրագրեր, որոնք ունակ են նվազագույն վերահսկողությամբ կատարել բազմաքայլ առաջադրանքներ։ Anthropic-ը ներկայացրել է այնպիսի գործակալ, որը կարող է իրական ժամանակում վերահսկել, թե ինչ է կատարվում օգտատիրոջ համակարգչում և գործողություններ ձեռնարկել նրա անունից։ Microsoft-ը, որը OpenAI-ի ներդրող է, գործարկել է նաև նամակներ ուղարկելու և գրառումները կառավարելու մի քանի գործիքներ: Google-ը նույնպես աշխատում է նմանատիպ AI գործակալի վրա։

Ըստ աղբյուրի՝ OpenAI-ն աշխատում է գործակալական ծրագրերի հետ կապված մի քանի նախագծերի վրա:Դրանցից ավարտին ամենամոտը ընդհանուր նշանակության գործիքն է, որն առաջադրանքներ է կատարում բրաուզերում։

Նշենք, որ նախկինում OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանն ակնարկել էր, որ ընկերության ուշադրությունը ապագայում կկենտրոնանա գործակալների վրա:

«Մեր մոդելները գնալով ավելի լավն են դառնալու: Բայց ես կարծում եմ, որ հաջորդ մեծ բանը կլինեն գործակալները», – գրել է նա Reddit-ում AMA-ի ժամանակ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները