OpenAI-ը կզբաղվի մարդանման ռոբոտների համար AI-ի մշակմամբ

Վերջին լուրերը
OpenAI-ը կզբաղվի մարդանման ռոբոտների համար AI-ի մշակմամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ChatGPT-ի մշակող OpenAI-ը համաձայնել է համագործակցել Figure AI ստարտափի հետ՝ մարդանման ռոբոտների համար հաջորդ սերնդի AI մոդելներ մշակելու համար: Համագործակցության նպատակն է բացել նոր հնարավորություններ այն հարցում, թե ինչպես ռոբոտները կարող են օգնել առօրյա կյանքում, գրում է Business Insider-ը։

Figure AI-ը հայտնել է, որ իր Figure-01 ռոբոտը կարող է օգնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «արտադրությունը, նյութատեխնիկական ապահովումը, պահեստավորումը, մանրածախ առևտուրը», ինչը կօգնի ծածկել աշխատուժի պակասը։

- Advertisement -
OpenAI-ը կզբաղվի մարդանման ռոբոտների համար AI-ի մշակմամբ

Figure-01-ի հասակը 170 սմ է, քաշը՝ 60 կգ։ Աշխատանքային ժամանակը՝ 5 ժամ, արագությունը՝ 1մ/վ:

Ընկերությունն իր սոցցանցերում մի քանի տեսանյութ է հրապարակել հումանոիդով, որտեղ նա քայլում է, սուրճ է եփում, բարձրացնում տուփերը և դրանք տեղափոխում մի կետից մյուսը։

Figure AI-ը նաև հավաքել է 675 միլիոն դոլար ներդրում։ Ներդրողների թվում են Nvidia-ն, Microsoft-ը և Amazon.com Inc.-ը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները