OpenAI-ը 15,5 միլիոն դոլարով գնել է chat.com տիրույթը

Վերջին լուրերը
OpenAI-ը 15,5 միլիոն դոլարով գնել է chat.com տիրույթը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ChatGPT չաթբոտի մշակող OpenAI-ը ձեռք է բերել chat.com տիրույթը՝ մոտ 15,5 միլիոն դոլարով: Chat.com-ը համացանցի ամենահին դոմեյնային անուններից է, որը գրանցվել է 1996 թվականի սեպտեմբերին։ Անցյալ տարի սեփականատերն այն վաճառել էր HubSpot CTO-ին՝ 10 միլիոն դոլարով, և այժմ վերավաճառել OpenAI-ին:

HubSpot CTO-ն գնումից մի քանի ամիս անց վաճառել էր տիրույթը, սակայն չէր հրապարակել մանրամասներ, թե ով է դարձել դրա նոր սեփականատերը։ Այնուամենայնիվ, ընկերությունը հաստատել էր, որ վաճառել է տիրույթը ավելի թանկ, քան գնել այն։ Իսկ OpenAI-ի գնման մասին պարզ է դառնում երեկ OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի X (Twitter) սոցիալական ցանցում տեղադրած Chat.com-ի հղումից:

Նշենք, որ տխնոլոգիական աշխարհում թանկարժեք դոմեյններ գնելը հաճախ է պատահում։ Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Friend ստարտափը 1,8 մլն դոլարով ձեռք բերեց friend.com դոմեյնը՝ 2,5 մլն դոլար ներդրումներ ստանալուց հետո։ Իսկ OpenAI-ի վերջերս ստացած 6,6 միլիարդ դոլարի ներդրումի ֆոնին 15,5 միլիոն դոլարի գնումն այդքան էլ մեծ չի թվում։



Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները