OpenAI-ը, Google-ը և Anthropic-ը անհաջողություններ են գրանցել՝ ստեղծելով արհեստական ինտելեկտի նոր մոդելներ, և սա կարող է բացասաբար ազդել արհեստական ընդհանուր ինտելեկտի (AGI) զարգացման վրա: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Ըստ նրանց՝ սեպտեմբերին OpenAI-ն ավարտել է Orion ծածկանունով նոր նեյրոնային ցանցի նախնական ուսուցումը, և չնայած ընկերությունը հույս ուներ, որ մոդելը կգերազանցի նախորդ տարբերակները, սակայն այն չի կարող հասնել ցանկալի արդյունքի։ Օրինակ՝ Orion-ը չի կարող պատասխանել ծրագրավորման հարցերին, ասում են գործակալության զրուցակիցները։
ChatGPT-ի ծրագրավորողը «մենակ չէ իր խնդիրներում». Google-ը նույնպես դժվարությունների առաջ է արհեստական ինտելեկտի հետ կապված, քանի որ իր Gemini մոդելի առաջիկա տարբերակը «չի արդարացրել սպասելիքները», ինչպես նաև Anthropic-ը, որը չի հասցնում թողարկել Claude-ը 3.5 Opus նեյրոնային ցանցը սահմանված ժամկետում։
Խոչընդոտներից մեկը, որին բախվել են ընկերությունները, այն է, որ նրանց համար գնալով ավելի դժվար է դառնում բարձրորակ տվյալների համար նոր չօգտագործված աղբյուրներ գտնելը, որոնք օգտագործվում են արհեստական ինտելեկտի ուսուցման ժամանակ: Ավելին, աղբյուրները ասում են, որ նույնիսկ «համեստ բարելավումները» չեն կարող արդարացնել նոր մոդելների մշակման «հսկայական ծախսերը»: