Անցած օրը OpenAI-ը հայտարարեց իր արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT Atlas բրաուզերի թողարկման մասին, որը կարևոր քայլ է Google-ից դուրս մղելու ընկերության ձգտման մեջ՝ որպես մարդկանց առցանց տեղեկություն գտնելու հիմնական միջոց։
Ընկերությունը նշում է, որ Atlas-ը նախ կթողարկվի macOS-ի վրա, իսկ շուտով հասանելի կլինի նաև Windows, iOS և Android համակարգերի համար։ OpenAI-ը նշում է, որ արտադրանքը հասանելի կլինի բոլոր անվճար օգտատերերի համար թողարկման պահին։
Google Chrome-ը, որն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 3 միլիարդ օգտատեր, երկար ժամանակ գերիշխող է եղել այս ոլորտում։ Սակայն արհեստական բանականությամբ չատբոտներն ու գործակալները փոխում են իրավիճակը։ Մի քանի ստարտափներ փորձել են դա օգտագործել՝ թողարկելով իրենց սեփական արհեստական ինտելեկտով աշխատող բրաուզերները, ինչպիսիք են Perplexity-ի Comet-ը և The Browser Company-ի Dia-ն։ Google-ը և Microsoft-ը նույնպես փորձել են թարմացնել Chrome-ը և Edge-ը՝ արհեստական ինտելեկտով աշխատող գործառույթներով։
OpenAI-ի Atlas-ի ինժեներական ղեկավար Բեն Գուդջերը ասել է, ChatGPT Atlas-ի օգտատերերը կարող են զրուցել իրենց որոնման արդյունքների հետ, ինչպես Perplexity-ում կամ Google-ի AI ռեժիմում։
Արհեստական բանականությամբ աշխատող բրաուզերների առանձնահատկությունը կողային վահանակում տեղակայված chatbot-ն է, որն ավտոմատ հասկանում է, թե ինչ է երևում էկրանին և այդպես ազատում օգտվողին copy-paste անելու կամ հղումներ քաշելու անհրաժեշտությունից՝ ապահովելով ավելի արագ և հարմար աշխատանք։
OpenAI-ի արտադրանքի ղեկավար Ադամ Ֆրայը ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց, որ ChatGPT Atlas-ը նույնպես կունենա կողմնակի գործառույթ։ ChatGPT-ն այժմ կարող է գրանցել ձեր այցելած կայքերը և դրանց վրա ձեր գործողությունները, և օգտագործել այդ տեղեկությունը՝ իր պատասխանները ավելի անհատականացված դարձնելու համար։
Open AI-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է աշխատում բրաուզերը։