OpenAI-ը $38 միլիարդի պայմանագիր է կնքել Amazon Web Services-ի հետ և հասանելիություն կստանա Nvidia-ի հարյուր հազարավոր GPU-ներին

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

OpenAI-ն և Amazon-ի ամպային ենթակառուցվածքների բաժինը՝ Amazon Web Services (AWS)-ը, ստորագրել են յոթ տարվա ռազմավարական գործակցության պայմանագիր։

Amazon-ի խոսքով՝ նոր ենթակառուցվածքը կգործածվի նոր AI մոդելների վարժեցնելու, նաև արդեն գործողների տեղակայման համար։ ChatGPT-ի մշակողը՝ OpenAI-ը, ծրագրում է սկսել օգտագործումը անմիջապես։

CNBC-ի տվյալներով՝ սա OpenAI-ի առաջին գործարքն է ամպային հաշվարկների շուկայի առաջատարի հետ և նշանակում է, որ ընկերությունը այլևս չի ցանկանում ամբողջությամբ կախված մնալ Microsoft-ից։ 

Նախկինում Amazon-ը չէր կարող վաճառել ամպային ծառայություններ OpenAI-ին՝ Microsoft-ի հետ ունեցած բացառիկ համաձայնագրի պատճառով, որն այժմ այլևս ուժի մեջ չէ։

Financial Times-ը հաշվարկել է, որ OpenAI-ի վերջին գործարքները Oracle-ի, Nvidia-ի, AMD-ի և Broadcom-ի հետ, որոնք ստորագրվել են 2025-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, կարժենան մոտ $1 տրիլիոն առաջիկա տասնամյակում։ Ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը ավելի ուշ հայտնել է, որ OpenAI-ը, ընդհանուր առմամբ, նախատեսում է ծախսել մոտ $1,4 տրիլիոն՝ ենթակառուցվածքային պայմանագրերի համար։

Amazon-ը նաև հիմնական մատակարարն է Anthropic ընկերության՝ Claude չաթբոտի մշակողի համար։ Այն ներդրել է $8 միլիարդ Anthropic-ում և բացել $11 միլիարդ արժողությամբ տվյալների կենտրոն Ինդիանայում՝ հատուկ այդ նախագծի համար։ Սակայն ներդրողները սկսել են կասկածել, արդյո՞ք Anthropic-ը լիարժեք կօգտագործի այդ հզորությունները, քանի որ 2025-ի հոկտեմբերին ընկերությունը ընդլայնել է իր գործակցությունը Google-ի հետ։

Նույն ամսին OpenAI-ն ավարտեց իր կառուցվածքային վերափոխումը․ ոչ առևտրային բաժինը կոչվում է OpenAI Foundation, իսկ առևտրայինը՝ OpenAI Group, որի վերահսկողությունը մնում է հիմնադրամի ձեռքում։

Reuters-ի տվյալներով՝ OpenAI Foundation-ը այժմ ունի 26% բաժնեմաս OpenAI Group-ում, որը գնահատվում է մոտ $130 միլիարդ, մինչդեռ Microsoft-ի բաժնեմասը կազմում է $135 միլիարդ։ Մնացած 47%-ը պատկանում է ներդրողներին և աշխատակիցներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ OpenAI-ն այժմ չի բացառում բաժնետոմսերի տեղաբաշխման՝ IPO-ի տարբերակը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները