2023թ. ապրիլի 11-ից Microsoft ընկերությունը կդադարեցնի Office 2013-ի աջակցությունը։
Microsoft-ն այլևս չի տրամադրի տեխնիկական աջակցություն, սխալների շտկումներ կամ անվտանգության շտկումներ Office 2013-ի հետագա հնարավոր խոցելիության համար։ Օգտատերերն այլևս չեն ստանա Microsoft Update-ի ծրագրային թարմացումները Office 2013-ի համար։
Աջակցության դադարեցումից հետո այլևս հնարավոր չի լինի ներբեռնել Office 2013-ը Microsoft-ի պաշտոնական կայքից, սակայն մինչ այդ ներբռնված հավելվածները կշարունակեն գործել՝ առանց անվտանգության երաշխիքի։
Անվտանգության պոտենցիալ ռիսկերից խուսափելու համար օգտատերերին խորհուրդ է տրվում անցում կատարել հավելվածի թարմացվող տարբերակի։
Հավելվածը թարմացնելու մանրամասն քայլեր կգտնեք այստեղ։