Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգն անձամբ է առաքել առաջին DGX H200 արագացուցիչը OpenAI-ի Սան Ֆրանցիսկոյի գրասենյակ՝ ընդգծելով արհեստական ինտելեկտի երկու հսկաների սերտ կապը:
Հուանգի այս ժեստը X սոցցանցում հրապարակել է OpenAI-ի նախագահ և համահիմնադիր Գրեգ Բրոքմանը։
H200-ը Nvidia-ի նորագույն և ամենահզոր AI արագացուցիչն է՝ նշանավորելով ևս մեկ քայլ AI տեխնոլոգիայում: Եվ սա շրջադարձային է OpenAI-ի համար, որն իր նպատակների համար ունի աշխարհի ամենահզոր սարքավորումը։ Nvidia H200-ի հիմնական նորամուծությունը իր նախորդի՝ H100-ի համեմատությամբ HBM3e հիշողության ինտեգրումն է, որն օգնել է հիշողության թողունակությունը մեծացնել 1,4 անգամ, իսկ ծավալը՝ մինչև 141 ԳԲ:
OpenAI-ի համար H200-ի ձեռքբերումը կարևոր ռազմավարական քայլ է, որը կընդլայնի ընկերության հնարավորությունները և կօգնի GPT-5 նեյրոնային ցանցի զարգացմանը գիտության տարբեր բնագավառներում։
Nvidia H200-ի անձամբ առաքումը OpenAI-ին Ջենսեն Հուանգի կողմից ոչ միայն գործընկերության խորհրդանշական ժեստ է, այլ, հավանաբար, վկայում է այն կարևոր դերի մասին, որ նորագույն սարքավորումները խաղում են AI տեխնոլոգիաների զարգացման գործում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: