Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը` առաջ անցնելով Microsoft-ից և Apple-ից

Վերջին լուրերը
Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը` առաջ անցնելով Microsoft-ից և Apple-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Nvidia չիպեր արտադրող համաշխարհային խոշորագույն ընկերությունը կապիտալիզացիայի մակարդակով գերազանցել է իր մրցակիցներ Microsoft-ին ու Apple-ին և դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը։

Չիպեր արտադրողը երկար ժամանակ ցույց էր տալիս կայուն աճ՝ առաջ անցնելով իր մրցակիցներից՝ Apple-ից, իսկ այժմ՝ նաև Microsoft-ից:

- Advertisement -
Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը` առաջ անցնելով Microsoft-ից և Apple-ից

Ամենաթարմ տվյալներով ընկերության բաժնետոմսերն աճել են 3,51%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց 135,58 դոլարի՝ ավելացնելով շուկայական կապիտալիզացիան մինչև 3,34 տրլն դոլար, և սա ընդամենը երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ կարողացել էր առաջ անցնել Apple-ից և զբաղեցնել վարկանիշում երկրորդ տեղը:

Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը` առաջ անցնելով Microsoft-ից և Apple-ից

Nvidia-ն մնում է AI-ի զարգացման դարաշրջանի հիմնական շահառուներից մեկը՝ գերիշխելով է AI միկրոչիպերի շուկայում: Այժմ տեխնոլոգիական արդյունաբերությունը շարժվում է դեպի արհեստական ​​բանականության օգտագործման մեծացում, և շատ խոշոր ընկերություններ դիմում են համագործակցության Nvidia-ի հետ, որը, ավելի վաղ, քան մյուսները, սկսեց մշակել AI-ի հետ աշխատելու տեխնոլոգիաներ։ Նույնիսկ բոլորի սիրելի ChatGPT-ն օգտագործում է Nvidia-ի ստեղծած տեխնոլոգիաները։ Դրանք գնում են նաև Google-ը, Microsoft-ը, Amazon-ը, Meta-ն և այլ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները