Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ գերազանցելով Apple-ին

Վերջին լուրերը
Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ գերազանցելով Apple-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տեխնոլոգիական շուկայում նոր ռեկորդ է գրանցվել․ Nvidia ընկերությունը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը՝ շուկայական արժեքով գերազանցելով Apple-ին։ Նոյեմբերի 5-ին Nasdaq բորսայում Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը աճել է 2.84 տոկոսով՝ հասնելով 139.91 դոլարի, ինչի արդյունքում ընկերության ընդհանուր շուկայական կապիտալիզացիան հասել է 3.43 տրիլիոն դոլարի՝ այդպիսով գերազանցելով Apple-ի 3.37 տրիլիոն դոլար ցուցանիշը։ 

Այս տպավորիչ աճը պայմանավորված է արհեստական բանականության չիպերի նկատմամբ աճող պահանջարկով, ինչի շնորհիվ տարեսկզբից ի վեր Nvidia-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 182.5%-ով։ Հատկանշական է, որ սա երկրորդ անգամն է, երբ Nvidia-ն գլխավորում է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունների ցանկը։ Առաջին անգամ այս ցուցանիշին ընկերությունը հասել էր այս տարվա հունիսին։ Համեմատության համար նշենք, որ Apple-ի բաժնետոմսերի արժեքը տարեսկզբից աճել է ընդամենը 17%-ով։

Ներկայումս աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունների եռյակը եզրափակում է Microsoft-ը՝ 3.1 տրիլիոն դոլար շուկայական արժեքով, որը հանդիսանում է OpenAI-ի խոշորագույն ներդրողը և Nvidia-ի կարևորագույն հաճախորդներից մեկը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները