Nvidia-ի բաժնետոմսերի գինը նվազել է 9%-ով՝ հասնելով օգոստոսի կեսերից ի վեր ամենացածր մակարդակին

Վերջին լուրերը
Nvidia-ի բաժնետոմսերի գինը նվազել է 9%-ով՝ հասնելով օգոստոսի կեսերից ի վեր ամենացածր մակարդակին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Nvidia (NVDA) ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ անկում է ապրել՝ նվազելով ավելի քան 9%-ով և փակվելով մեկ բաժնետոմսի համար 108 դոլար մակարդակի վրա, ինչն ամենացածր ցուցանիշն է օգոստոսի 12-ից ի վեր: Magnificent Seven-ի խմբում, սա գրանցված ամենամեծ կորուստն է եղել:

Nvidia-ի բաժնետոմսերի գինը նվազել է 9%-ով՝ հասնելով օգոստոսի կեսերից ի վեր ամենացածր մակարդակին

Շուկայի անկումը գլխավորեցին տեխնոլոգիական (XLK) բաժնետոմսերը, նրանց հետևեցին Էներգետիկայի (XLE) և Արդյունաբերության (XLI) ոլորտները:

Nvidia-ի բաժնետոմսերի անկումը տեղի ունեցավ ընկերության եռամսյակային արդյունքների հրապարակումից հետո։ Ցուցանիշները գերազանցել էին կանխատեսումները, սակայն սա չի նպաստել բաժնետոմսերի գների բարձրացմանը: Փորձագետների կարծիքով, խնդիրն ավելի շատ կապված է համախառն շահույթի հետ, քան եկամուտների, քանի որ ներդրողները տարեվերջին համախառն շահույթի փոքր-ինչ նվազում են կանխատեսում:

Ակնկալվում է, որ Nvidia-ն կսկսի իր հաջորդ սերնդի Blackwell չիպերի արտադրության ակտիվացումը այս տարվա չորրորդ եռամսյակում, ինչը կարող է նպաստել բաժնետոմսերի գների բարձրացմանը: Փորձագետների կարծիքով ներդրողներն անորոշության մեջ են և սպասում են, մինչ այդ արտադրանքները մուտք գործեն շուկա: Եթե չորրորդ և առաջին եռամսյակներում արտադրությունն ավելի ուժեղանա, հավանական է, որ բաժնետոմսերի գները կբարձրանան:

Չնայած երեքշաբթի օրվա նվազմանը, Nvidia-ի բաժնետոմսերը տարեսկզբի համեմատ աճել են ավելի քան 115%-ով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները