Nvidia-ն եկամուտների 262% աճ է գրանցել

Վերջին լուրերը
Nvidia-ն եկամուտների 262% աճ է գրանցել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արհեստական բանականության չիպերի ռեկորդային վաճառքի արդյունքում Nvidia-ի եկամուտը վերջին եռամսյակում աճել է 262%-ով՝ գերազանցելով բարձր սպասելիքները։ Ընկերության գործադիր տնօրենն ասել է, որ իր բլոկբաստերային աճը կշարունակվի այս տարի՝ չիպերի նոր շարքի գործարկումով պայմանավորված:

Ջենսեն Հուանգը ներդրողներին ասել է, որ ընկերությունը այս տարի շատ եկամուտ կունենա իր նոր Blackwell չիպերից՝ ի հաշիվ գեներատիվ AI-ի հաշվողական հզորության նկատմամբ անհավանական պահանջարկի: Բացի այդ ընկերությունը Blackwell չիպից հետո նոր, ավելի հզոր չիպ է պատրաստվում թողարկել, կրկին այս տարվա ընթացքում։

Nvidia-ի AI չիպերի նկատմամբ պահանջարկը վերջին տարում կտրուկ աճել է, քանի որ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները շտապում են զարգացնել համակարգչային ենթակառուցվածքները՝ նոր ավելի հզոր AI պրոդուկներ մատակարարելու համար: Այս ամենի ֆոնին Google-ը, Microsoft-ը, Meta-ն և Amazon-ը նշել են, որ իրենց ծախսերը կշարունակեն բարձր մնալ 2024 թվականի ընթացքում:

Ընկերության եռամսյակային եկամուտը կազմել է 26 միլիարդ դոլար՝ 24,7 միլիարդ դոլարի կոնսենսուսային կանխատեսման փոխարեն: Ընթացիկ եռամսյակի համար Nvidia-ն ակնկալում է մոտ 28 մլրդ դոլար եկամուտ՝ 26,8 մլրդ դոլարի կոնսենսուսային կանխատեսման փոխարեն: Բացի այդ աճել է նաև Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը՝ 8,3%-ով։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները