NVIDIA-ն 56 % եկամտի աճ է գրանցել մեկ տարվա մեջ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա NVIDIA-ն հայտարարել է 2026 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքների մասին։ Ընկերությունը գրանցել է $46.7 միլիարդ եկամուտ, ինչը 56%-ով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

NVIDIA-ի հիմնական եկամտի աղբյուրը՝ արհեստական ինտելեկտի համար նախատեսված չիպերի արտադրությունը, շարունակել է տպավորիչ աճ գրանցել։ Ընկերության եկամուտի հիմնական մասը՝ ավելի քան $41 մլրդ, ապահովել է տվյալների կենտրոնների բաժինը, ինչը խոսում է AI ոլորտում աճող պահանջարկի մասին։

Հատկանշական է, որ զգալիորեն աճել է նաև խաղերի (Gaming) ոլորտում եկամուտը՝ հասնելով $4.3 միլիարդի։ Մինչև AI բումը, խաղային բաժինը NVIDIA-ի ամենամեծն ու ամենաշահութաբերն էր։ Բացի այդ պրոֆեսիոնալ գրաֆիկայի ու ավտոմոբիլային լուծումների բաժիններում նույնպես աճ է գրանցվել։

Ընկերությունը նաև հայտնել է, որ նախորդ եռամսյակում բաժնետերերին վերադարձրել է շուրջ $24.3 մլրդ՝ դիվիդենտների ու բաժնետոմսերի հետգնումի միջոցով։ Բացի այդ, հաստատվել է $60 մլրդ նոր ծրագիր բաժնետոմսերի հետագա գնումների համար։

NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանգը նշել է, որ ընկերության նոր՝ Blackwell սերնդի չիպերը մեծ հետաքրքրություն են առաջացրել և դարձել են արհեստական ինտելեկտի զարգացման հիմքը։

Չնայած դրական արդյունքներին, NVIDIA-ն նշել է, որ այս եռամսյակում H20 չիպերի՝ Չինաստան մատակարարումները սահմանափակումների պատճառով չեն իրականացվել, ինչը բերել է բաժնետոմսերի գները նվազման գրեթե 3%-ով։ Սակայն դա չի ազդել ընդհանուր ֆինանսական արդյունքների վրա, և ընկերությունը վստահորեն կանխատեսում է, որ հաջորդ եռամսյակի եկամուտը կհասնի $54 միլիարդի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները